Նկարագրություն
Շարժիչի մակնիշը | Кама |
Շարժիչ | KM186FE |
Հզորությունը, ձիաուժ (կվտ) | 9.5 (7.0) |
Վառելիքի բակ, լիտր | 5.5 |
Քաշը, կգ | 142 |
Փոխանցման տուփ | 2+1 |
Աշխատանքային շավալը, սմ3 | 406 |
Վառելիքի տեսակը | Дизель |
Տրանսմիսիա | Шестеренчатый редуктор с конической передачей |
Կուլտիվացիայի լայնությունը, սմ | 75-153 |
Ֆրեզի շրջանների քանակը, պտույտ/րոպե | 20-160 |
Փորելու խորությունը, սմ | 22 |
Նկարագրություն
Այս մոդելը հագեցած է մարտկոցով, էլեկտրոստարտերով, գեներատորով և գիշերային աշխատանքների համար նախատեսված լուսային համակարգով:
Բարձր արտադրողականություն ունեցող դիզելային շարժիչով մոտոբլոկ Кентавр МБ 2091 Д լյուքսը նախատեսված է մինչև 2 հեկտար հողատարածքների մշակման համար: Ի շնորհիվ ճիշտ հաշվարկված ծանրության կենտրոնի այս մոդելը չափազանց մանևրային և հեշտ կառավարվող է: Ապահովված է շատ հարմարավետ թեքվող ղեկով, որը կարգավորվում է ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ուղղություններով:
Մոտոբլոկ Кентавр МБ 2091 Д լյուքսը կրում է քառատակտ մեկ մխոցանի, օդային հովացման համակարգով դիզելային KM186FE շարժիչը, որը ունի 9,5 ձիաուժ հզորություն: Այս մոդելի մոտոռեսուրսը կազմում է շուրջ 3000 մոտոժամ : Այս մոդելը նույնպես ունի յուղով լցված օդային ֆիլտր, որը թույլ չի տալիս կարտերի մեջ փոշու և կեղտի մուտքը: Փոխանցման տուփը ունի երկու առաջընթաց և մեկ հետընթաց համակարգ:
Այս մոդելը բացի իր ստանդարտ կոմպլեկտացիայի ակտիվ ֆրեզների, նույնպես ունի մի շարք կցագործիքներ: Դիզելային այս մոտոբլոկը ունի լրացուցիչ հզորության հավաքման վալ (ВОМ), որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել կցել վիբրացիոն կարտոֆիլհանիչ և ռոտորային խոտհնձիչ:
Ստանդարտ կոմպլեկտացիայի ֆրեզները ունեն մինչև 153 սմ կուլտիվացիա անելու հնարավորություն:.