Մեր մասին

«ՄՈՏՈԲԼՈԿ» ՍՊԸ-ն ուրախ է Ձեզ ողջունել իր պաշտոնական կայքում:

Հանդիսանալով ռուսաստանյան շուկայի մոտոբլոկների առաջատար արտադրող «ԿՐԱՍՆԻՅ ՕԿՏՅԱԲՐ- ՆԵՎԱ»  ՓԲԸ-ի  և ուկրաինական շուկայում մոտոբլոկների վաճառքի առաջատար «ԳԱՐԴԵՆՇՈՊ»  ընկերության պաշտոնական դիլերը Հայաստանի Հանրապետությունում,  «ՄՈՏՈԲԼՈԿ» ՍՊԸ-ն իր առջև խնդիր է դրել ապահովել հանրապետության  գյուղական բնակչությանը   և ջերմոցային տնտեսություններին  որակյալ և տարիների ընթացքում իրենց տեխնիկական և տնտեսական արդյունավետությունը ապացուցած բարձրակարգ  մոտոբլոկներով և հարակից կցագործիքներով:

banjar

Լինելով մոտոբլոկների վաճառքի  ՀՀ շուկայի առաջատար և  համագործակցելով ՀՀ տարածքում գործունեություն ծավալող մի շարք միջազգային կազմակերպությունների  հետ,  մենք  փորձում ենք օգնել գյուղացիներին ձեռք բերել մատչելի և ամենակարևորը որակյալ տեխնիկա, որոնք կծառայեն երկար տարիներ:

Մոտոբլոկներից բացի մենք մեր հաճախորդներին ենք առաջարկում նաև կցագործիքների լայն տեսականի` կցասայլակ, ակոսահան, գութան , կարտոֆիլահանիչ, երկաթյա անիվներ, ջրի և թունաքիմիկատների սրսկման պոմպեր, մատնաշարային և ռոտորային խոտհնձիչներ, ձյուն մաքրող ռոտորներ և այլն: Ունենք նաև զանազան պահեստամասեր և կատարում ենք տեխնիկական սպասարկման ծառայություններ:

2012 թ. կազմակերպությունը  մասնակցել է «ԱՐՄԷՔՍՊՕ 2012» ամենամյա ցուցահանդեսին և արժանացել է  մրցանակի:

Ներկայումս վաճառքում ունենալով բենզինային և դիզելային շարժիչներով 8-ից մինչև 12 ձիաուժ  հզորությամբ 12 տեսակի մոտոբլոկներ, մեր կազմակերպությունը չի դադարեցնում իր  որոնումները և  անընդհատ  նորացնելու  և  թարմացնելու  է  իր  տեխնիկական  բազան ի  բարօրություն   հայ  գյուղացու  և  աշխատավորի:

ՄԵՆՔ  ԱՇԽԱՏՈՒՄ  ԵՆՔ,  ՈՐՊԵՍԶԻ  ԹԵԹևԱՑՆԵՆՔ   ՁԵՐ  ՀՈԳՍԵՐԸ:

Հարգանքներով`  «ՄՈՏՈԲԼՈԿ»  ՍՊԸ